14/09/2017 22:58
Դոստոևսկին «Ապուշ»-ը 50 տարի ավելի շուտ է գրել, քան Ադրբեջան պետությունն է առաջացել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից շրջադարձային ակնկալիքներ չունի:
«Ադրբեջանն իրականացնում է հակահայկական քաղաքականություն, իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը ստեր է տարածել, իբրև թե, Հայաստանում մահմեդականների իրավունքները ոտնահարում են, թե Արցախն իրենց պատմական հողն է:
«Ես կպատասխանեմ` պատմական տարածք ունենալուց առաջ, նախևառաջ, պետք է պատմություն ունենալ։ Կարող եմ ասել, որ Դոստոևսկին «Ապուշ»-ը 50 տարի ավելի շուտ է գրել, քան Ադրբեջան պետությունն է առաջացել», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազնաովի խոսքով` ապրիլյան գործողություններից հետո եղել է երկու վեհաժողով, և Ադրբեջանը պարտավոր է իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովերում ընդունված պայմանավորվածությունների կատարումը: