14/09/2017 15:45
Ազարը մոտ է «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգելուն
Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն: Tuttomercatoweb-ի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին, փոխանցում է Championat.com-ը:
Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Գործող պայմանագիրն ավարտվում է 2019-2020 մրցաշրջանում:
Էդեն Ազարը «Չելսիում» է խաղում 2012 թվականից: Անցկացրած 251 խաղում նա խփել է 72 գնդակ և կատարել 62 արդյունավետ փոխանցում: