14/09/2017 13:49
Սեպտեմբերի 28-ին Կասկադում կանցկացվի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
Սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) կանցկացվի «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը:
Այն իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ներկաները հնարավորություն կունենան ազգագրական երգերն ու պարերը վայելել ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով, առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ:
Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը (Արցախ), Մարաթուկ, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ, Մշո Հավքեր (Գավառ) ,Մարաթուկցիներ: