15/09/2017 09:29
Կառավարությունը որոշել է զիջել գյուղացիների պարտքը. ՀԺ
ՀՀ կառավարությունը որոշել էր զիջել 2012-2016 թվականների ընթացքում գյուղացիներին տրամադրված սերմերի և պարարտանյութերի դիմաց կուտակված պարտքերը։ Թե ինչ ընդհանուր գումարի մասին է խոսքը, հայտնի չէ, առայժմ հաշվարկներ են արվում։
«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու։ Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք, պարոն Առաքելյան, աշխատանք ուղիղ հասցեատիրոջ հետ։ Նրան պետք է ասենք, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ», - «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին` ասել է վարչապետը։