15/09/2017 09:39
Էլիտար հարսանիքները շարունակվում են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Իշխանական հիերարխիայում «լավագույն» ավանդույթները շարունակվում են․ առաջիկայում ևս մեկ էլիտար հարսանիք տեղի կունենա։ Նախօրեին «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել Արկադի Համբարձումյանի (Դերժավա) որդու և Հակոբ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի պատգամավոր եղբոր) դստեր նշանդրեքի արարողությունը:
Չնայած պնդմանը, որ արարողությունը տեղի է ունեցել «նեղ միջավայրում, ընդամենը մի մատանի են դրել», մեր տեղեկություններով` այն եղել է բավականին ճոխ, ներկայացուցչական, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ»: