15/09/2017 13:38
Բաքուն ձգձգեց Լապշինի արտահանձնումը հայկական ԶԼՄ-ների արձագանքի պատճառով. Ցինկեր
Իսրայելն ու Ադրբեջանը վաղուց էին բանակցություններ վարում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնելու վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
«Բաքուն ձգձգել է բանակցությունները Իսրայելի հետ Լապշինի ազատ արձակման վերաբերյալ հայկական ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկի պատճառով», - ասաց նա։
Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Լապշինին ավելի շուտ ազատելուն խանգարեց հայկական ԶԼՄ-ներում բարձրացրած տեղեկատվական աղմուկը:
«Մեր բանակցությունները Բաքվի հետ այդ ժամանակ փակուղի մտան», - ընդգծեց Քնեսեթի նախկին պատգամավորը։
Ցինկերը, սակայն, նշեց, որ Լապշինի մասին բարձր կարծիքի չէ և համարում է, որ այս պատմությունը պետք է մոռանալ:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Նա Բաքվից չվերթով մեկնել է Իսրայել։