15/09/2017 14:00
Հայաստանն իր դժգոհությունն է արտահայտել Իսրայելին՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ
Հայաստանը Իսրայելի իշխանություններին իր դժգոհությունն է փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:
«Հայկական կողմի ներկայացուցիչները Երևան այցելած Քնեսեթի պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ Իսրայելի իշխանություններին բացասական կարծիք են փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։
Նա նշեց, որ Քնեսեթի պատվիրակությունը խոստացել է հայկական կողմի արձագանքը փոխանցել իսրայելական իշխանություններին։
«Ես կասկած չունեմ, որ մեսիջը կփոխանցվի պաշտոնական ատյաններին»,- ընդգծեց Հ. Քոթանջյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 10-ից 13-ը Քնեսեթի փոխխոսնակը բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների ու «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ եռօրյա աշխատանքային այցով Երևանում էին։