15/09/2017 14:17
Անդրե Սիլվան 2006 թվականից ի վեր իրականացրել է եվրագավաթում «Միլանի» առաջին հեթ-տրիկը
«Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան Եվրոպայի Լիգայի խմբային փուլում «Աուստրիայի» հետ հանդիպմանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ (5:1), հայտնում է Sports.ru-ն:
21-ամյա պորտուգալացին միլանցիների կազմում եվրագավաթում դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 2006 թվականից ի վեր դարձել է 3 գոլի հեղինակ:
Վերջին նման ֆուտբոլիստը Կական էր, որը Չեմպիոնների լիգայում դարձել էր հթ-տրիկի հեղինակ՝ գրավելով «Անդերլեխտի» դարպասը: