15/09/2017 13:03
Արթուր Սարկիսովը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը վնասվածք էր ստացել Ռուսաստանի ՖԱԼ-ի 13-րդ տուրի «Ենիսեյ»-«Լուչ Էներգիա» խաղում, չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ բժշկական հետազոտության արդյունքում Արթուր Սարկիսովի մոտ ախտորոշվել է ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք:
«Սարկիսովի վերականգման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, սակայն արդեն պարզ է, որ Սարկիսովը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին: Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք Արթուր Սարկիսովին», - ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։