15/09/2017 23:10
Լապշինը կպայքարի Ադրբեջանին միջազգային կառույցների միջոցով պատժելու համար, «մեղայականը» նա չի գրել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը արձանագրել է իր վնասվածքները, որոնք ստացել է Ադրբեջանի բանտում, Թել-Ավիվի ոստիկանությունում և հիվանդանոցում:
«Ինչ իմանամ, թե ուր կտանի այս ամբողջ պատմությունը: Կա կարծիք, որ անհնար է ներել Ադրբեջանին` ինձ սպանելու փորձի համար և անհրաժեշտ է գրագետ գործել միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին և փաստաթղթեր հավաքում, ընթացքի մասին կտեղեկացնեմ», - գրել է Ա. Լապշինը Facebook-ի իր էջում:
«Իհարկե երբ քեզ խեղդում են, ծեծում են` ջարդելով ատամներդ, կողոսկրերդ, դա մեկ օրում չի անցնի: Բայց հիվանդանոցից հրաժարվել եմ, կաթիլայիններն ու կաթետերներն ինձ վախեցնում են, քան բժշկի ցանկացած խորհրդատվություն: Իմ առողջական վիճակը գնահատել են որպես միջին ծանրության, բայց ես հոսպիտալացումից հրաժարվել եմ։ Նունիսկ մեկ օրում կա առաջընթաց. արդեն կարողանում եմ ինքնուրույն ջուր խմել (նախօրեին դա անում է կաթիլայինի միջոցով), հաց ուտել (նախօրեին չէի կարողանում կուլ տալ. բնազդը չէր գործում՝ ադրբեջանական բանտում խեղդելու փորձից հետո 9-10.09.2017)», - գրել է նա:
Լապշինը նաև ընդգծել է. «Ոչ քիչ հետաքրքրությամբ եմ կարդում իմ «մեղայականը», ինչը բացահայտ կեղծիք է: Նրանք իրո՞ք մտածում են, թե ես վերակենդանացման բաժանմունքում պառկած կարող էի գրել նման բան ու զղջա՞լ», - գրել է Լապշինը: