16/09/2017 09:30
Ամռանը Հայաստանից արտահանվել է 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և 8600 հատ՝ մանր եղջերավոր կենդանի. ՀԺ
Այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար և Իրան։ Արտահանման թվի էական մեծացումը բերել է ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացմանը՝ մոտ 8 տոկոսով։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից թերթին տեղեկացրել են, որ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և 8600 հատ էլ՝ մանր եղջերավոր կենդանի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: