16/09/2017 10:10
Աֆրիկյանների պանդոկի տեղում վեր կխոյանա «Marriott»-ի նոր մասնաճյուղ. «Հրապարակ»
Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլև՝ առաջ անցնել Թբիլիսիից: Հիշեցնենք` Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը` «Courtyard», 3-4-աստղանի:
«Երևանում և Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում` Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը, «ներդրումային» նոր ծրագիր` «Courtyard by Marriott»: «Ներդրողը» նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն է, որի հետ առնչություն ունեցող ընկերությունն է կառուցում հյուրանոցը: Այն կլինի թվով երրորդ «Մարիոթը» Հայաստանում», - գրել է թերթը: