16/09/2017 10:16
Արգամ Աբրահամյանը Կոնգոյում խաղային ապարատների բիզնես է սկսել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, տևական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում և չեն հարաբերվում։
Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես օբյեկտներ ևս։ Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր բիզնեսների վաճառքի ստացված գումարները տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսել»։