16/09/2017 09:35
Հրդեհներից հետո «Հայանտառի» որևէ աշխատակից այդպես էլ չի պատժվել. «Ժողովուրդ»
Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որևէ աշխատակից այդպես էլ չի պատժվել՝ թերանալու և վերահսկողություն չիրականացնելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը նշել է. «Բոլոր հրդեհները ծագել են համայնքային տարածքներից, անտառում ոչ մի տեղ հրդեհ չի սկսվել։ Այսինքն՝ ինչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը։ Յուրաքանչյուր անտառապահի վերահսկվող տարածքը մոտավորապես 700 հա է, աշխատել են բոլորը։ Այդպիսի խնդիր ես չեմ տեսել, որ մեղավորություն լինի... Քննությունը ցույց կտա, թե ովքեր են պատասխանատուները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: