16/09/2017 14:57
«Աթլետիկի» պաշտպան Լապորտը մերժել է «Բարսելոնի» առաջարկը
«Աթլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը մերժել է «Բարսելոնի» առաջարկը, քանի որ ցանկանում է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հայտնում է Championat.com-ը::
«Սերունցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր է գալիս 23-ամյա ֆրանսիացու խաղը, և կցանկանար նրան տեսնել իր ակումբում:
«Աթլետիկի» հետ Լապորտի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:
Լապորտը մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության երեք հանդիպման: Արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: