18/09/2017 11:02
Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը. Բակո Սահակյան
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ազգային ինքնության պահպանման կարևորագույն գրավականն է, Հայաստան-Սփյուռք համաժողովին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, հաշվի առնելով ազգային շահերը և ժամանակի մարտահրավերները, կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը», - ասաց Բակո Սահակյանը։
Նա նշեց, համատեղ աշխատանքների շնորհիվ արդեն կան արձանագրված նշանակալի հաղթանակներ և ձեռքբերումներ, որոնց շարքում առանձնանում են Հայոց ցեղասպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից և այլ խողովակներով իրականացված բազմաթիվ ծրագրեր։