18/09/2017 12:40
Արցախի Հանրապետության որևէ տարածք չի կարող ունենալ տարբեր կարգավիճակ. Արցախի ԱԳՆ
Արցախի Սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետության որևէ տարածք չի կարող ունենալ տարբեր կարգավիճակ, «Հայաստան-Սփյուռք» համաժողովին հայտարարեց ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
Հարցին, թե ազատագրված 7 տարածքների վերաբերյալ արդյոք գոյություն ունե՞ն տարաձայնություններ պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև, Կարեն Միրզոյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետության տարածք կազմող բոլոր հողերն ունեն նույն կարգավիճակը և հանդիսանում են նրա անբաժան մասը։ Մենք մեր աշխատանքում առաջնորդվում ենք հենց այս սահմանադրական դրույթով», - ասաց Կարեն Միրզոյանը։