18/09/2017 09:50
Ադրբեջանը մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձև չէ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (Տեսանյութ)
Սահմանին այս պահին համեմատաբար նորմալ է, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն, ով Երևանում է՝ մասնակցելու հայաստան-Սփյուռք համաժողովին։
Նա նշեց, թե Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ արցախյան խնդրի կարգավորման հարցում։
«Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ, Հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել համանախագահող երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իրենց ներդրումներով կարող են զորացնել Մայր Հայաստանը և Արցախը», - ասաց Պարգև սրբազանը։
Նրա խոսքով՝ այս պահին Սփյուռքը Հայաստանի համար անում է այն, ինչ կարող է անել։
Հարցին, թե գուցե ադրբեջանական լոբբին ավելի ակտիվ է աշխատում, Պարգև սրբազանն արձագանքեց. «Ադրբեջանն ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձև չէ»։