18/09/2017 15:16
Չի բացառվում, որ Ալեքսանդր Լապշինին կարող են հրավիրել Արցախի Հանրապետություն. Սերգեյ Շահվերդյան
Ացախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը չի բացառում, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող են հրավիրել ԼՂՀ:
«Հնարավոր է, ոչինչ չեմ բացառում: Որևէ խնդիր չեմ տեսնում Լապշինի՝ Արցախ այցի մեջ», - Aysor.am-ի հետ զրույցոմ ասաց Ս. Շահվերդյանը, պատասխանելով հարցին, հնարավո՞ր է Լապշինի հետ ծանոթանալու համար նրան Արցախ հրավիրել:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լապշինը, որն ադրբեջանական բանտում մի քանի ամիս անցկացնելուց հետո այժմ գտնվում է Իսրայելում, Facebook-ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը իրեն մեղադրել էր հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, որպես ապացույց բերելով այն, որ Լապշինի ֆեյսբուքյան էջում ընթերցողների շարքում է «Լեռնային Ղարաբաղի տուրիզմի գրասենյակի նախկին ղեկավար Սերգեյ Շահվերդյանը»:
«Սերգեյ Շահվերդյան, այժմ մենք պարտավոր ենք ծանոթանալ: Շնորհակալություն ադրբեջանցի «միջնորդներին», դատախազի տեղակալ Ուսուբովին և արհեստավարժ հետախույց արդարադատության գնդապետ Քամալ Թալիբովին», - նշել էր Լապշինը:
Ացախի էկոնոմիկայի փոխնախարարը նաև նշեց, որ չի պատրաստվում մեկնաբանել «համագործակցության» մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները:
«Մեկնաբանություն չունեմ: Ադրբեջանի հերթական մեկնաբանություններն են, ոչինչ չեմ կաորղ ասել սրա հետ կապված: Ցանկություն չունեմ խորանալ այս թեմայով», - Aysor.am-ի թղթակցին ասաց Սերգեյ Շահվեդրյանը: