19/09/2017 10:02
Սփյուռքյան գործիչները կայցելեն Արցախ՝ առանց ադրբեջանական «սև ցուցակն» ընկնելու վախի. «Իրավունք»
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցող սփյուռքյան պատվիրակություններից՝ բավականին լուրջ ներկայացվածությամբ, պատրաստվում են Արցախ այցելել։
Ընդորում՝ այն, որ ադրբեջանական «սև ցուցակը» կհամալրվի նոր անուններով, սա չի սարսափեցնում սփյուռքյան գործիչներին։
Ավելին՝ այցելությունից հետո, ամենայնի հավանականությամբ, նրանք հանդես կգան նաև հայտարարությամբ կամ ասուլիսով»։