19/09/2017 15:56
Օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Աշոտյանի հորդորը՝ Սփյուռքին
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Սփյուռքին հորդորում է օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Սփյուռքին հորդորում եմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մշտապես պահել օրակարգում՝ որպես ցեղասպանությանը չզիջող խնդիր», - «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ քաղաքական սատարումը Սփյուռքի կառույցներին շատ ավելին կարող է լինել:
«Չի կարելի սահմանափակել ՀՀ արտաքին խորհրդարանական դիվանագիտությունը բացառապես անվտանգային խնդիրներով, մեր օրակարգը պետք է համեմված լինի այն խնդիրներով, առանց որոնց ուժեղ պետություն կառուցելը հարցականի տակ է դրվում», - նշեց նա:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ակտիվ ու նախաձեռնող լինի:
«Հայաստանն ունի բավարար ներուժ՝ իր խոսքն ասելու ոչ անվտանգային ու ոչ քաղաքական հարցերի շուրջ», - նշեց Ա. Աշոտյանը: