19/09/2017 16:45
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը կընդունի Բաքուն
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, վստահեցնում է Onda Cero-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, այս իրավունքի համար պայքարում ադրբեջանական կողմը շրջանցել է մադրիդյան «Մետրոպոլիտանո» մարզադաշտին:
Նշվում է, որ մրցաշարի եզրափակչի անցկացման վայրի ընտրության պաշտոնական քվեարկությունը կկայանա վաղը սեպտեմբերի 20-ին, հայտնում է Championat.com-ը:
Հիշեցնենք այս տարվա փետրվարին այս երկու քաղաքները հայտ ներկայացրին` եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցավարի եզրափակիչն ընդունելու վերաբերյալ:
Նշվում է,որ նախապատվությունը տրվել է Բաքվին, քանի որ Մադրիդի նորակառույց մարզադաշտում VIP-տեղերի քանակը բավարար չէ (ընդամենը 7 հազար): Ավելի վաղ, Մադրիդը ցանկանում էր ընդունել Չեմպիոնների լիգայի 2018 թվականի եզրափակիչը, բայց ՈւԵՖԱ-ում որոշել են այդ իրավունքը տալ Կիևին: