19/09/2017 14:53
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալակի
Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ձյուդոյի ՀՀ երիտասարդական հավաքականը՝ Էրիկ Հարությունյան (55 կգ), Գասպար Հայրապետյան (55 կգ), Վահագն Չալյան (81 կգ) և Գրիգոր Սահակյան (90 կգ) կազմով, Սլովենիա էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության ձյուդոյի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հոկտեմբերի 18-ից 22-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: