20/09/2017 16:33
ՖԻՖԱ-ն «Չելսիին» կասկածում է դեռահաս ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ խախտումներ կատարելու համար
ՖԻՖԱ-ն վերջին 8 տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամ է հետաքննություն վարում «Չելսիի» դեմ դեռահաս ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ թույլ տված հնարավոր խախտումների կապակցությամբ, փոխանցում է Championat.com-ը:
Առաջին անգամ ստուգում անցկացվել էր 2007 թվականին, երբ «ազնվականների» կազմ էր տեղափոխվել Գաել Կակուտան «Լանսից»: Երկու տարի անց «կապույտները» տրանսֆերային արգել ստացան, որն ավելի ուշ չեղարկվեց: Անցած տարի ՖԻՖԱ-ն հետաքննում էր Բերտրան Տրաորեի տեղափոխությունը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հիմա ՖԻՖԱ-ն կրկին հետաքննություն է սկսել «Չելսիի» նկատմամբ, սակայն այս պահին անհայտ է, թե ինչն է առիթ հանդիսացել դրա համար: Ընդ որում, ակումբում հերքում են ցանկացած խախտում և վստահ են, որ հետաքննությունը ոչ մի խախտում չի հայտնաբերի: