20/09/2017 17:19
«Լիվերպուլը» Կոուտինյոյին կվաճառեր «Բարսելոնին», եթե գներ Մյուլերին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լավ շանսեր է ունեցել «Բարսելոն» տեղափոխության համար: Ինչպես գրում է Sport Bild-ը, մերսիսայդցիները պատրաստ կլինեին վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին, եթե կարողանային ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին, փոխանցում է Championat.com-ը:
Ամռանը հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» Կոուտինյոյին պատրաստ է 160 մլն եվրոյի դիմաց վաճառել «Բարսելոնին», բայց անգլիական ակումբը զուգահեռաբար փորձել է համաձայնության գալ «Բավարիայի» հետ Մյուլերի տրանսֆերի շուրջ: Այն բանից հետո, երբ գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, մերսիսայդցիները որոշել են չվաճառել Կոուտինյոյին: