20/09/2017 13:57
Արենի-1 քարանձավը հնարավորություն կտա ծանոթանալու մեր պատմամշակութային ժառանգությանը. Արմեն Ամիրյան (Ֆոտոշարք)
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2013 թվականին 52.870 ԱՄՆ դոլար դրամաշնորհ էր հատկացվել Վայոց Ձորում գտնվող Արենի-1 քարանձավի պահպանության աշխատանքներն իրականացնելու նպատակով: Սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Բորիս Գասպարյանի և Պավել Ավետիսյանի գլխավորած Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի փորձագետները քարանձավում ծանոթացան ու գնահատեցին 4 տարվա ընթացքում այդ դրամաշնորհով կատարված աշխատանքները: