21/09/2017 12:44
Տարածքներ հանձնելու մասին այսօր խոսք չկա. Արա Բաբլոյան
Հայաստանը շատ բալանսավորված քաղաքականություն է վարում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Եվ դա ընդունվում է աշխարհի բավականին մեծ քանակությամբ երկրների կողմից», - նշեց նա։
Անդրադառնալով տարածքների հանձնման մասին խոսակցություններին՝ ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ այսօր դրա մասին խոսք չկա։
«Մեր երկրի նախագահը ՄԱԿ-ի 72-րդ ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցն է», - ընդգծեց Արա Բաբլոյանը։