21/09/2017 11:18
Չեմ կարծում՝ գործը կհասնի նրան, որ մենք տարածքներ կհանձնենք. Պարգև սրբազան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ որոշ տարածքներ հանձնելու մասին հայտարարությունը նորություն չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան:
«Նա հնչեցրեց այն, ինչ եղել է Մադրիդյան ձեռքբերումի և Կազանյան հանդիպումների ժամանակ: Նորություն չասաց, այլ ասաց այն, ինչ միջազգային ատյաններում ընդունված կամ առաջարկված տարբերակներից մեկն է», - նշեց սրբազանը:
Դիտարկմանը, թե կան արդյոք այնպիսի տարածքներ, որոնց վերադարձը սպառնալիք չի լինի, Պարգև սրբազանն ասաց.
«Ես չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածքներ կհանձնենք»: