21/09/2017 11:43
Արցախի որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի. Մովսես Հակոբյան
Արցախի որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:
Դիտարկմանը, թե ի՞նչ տարածքների մասին է խոսում ՀՀ ԱԳ նախարարը՝ պնդելով, որ հանձնվելու են այն տարածքները, որոնք Հայաստանի անվտանգությանը սպառնալքի չեն ներկայացնում, Մովսես Հակոբյանն ասաց. «Ես նման տարածքներ չգիտեմ դեռ»:
Հարցին, թե արդյոք բանակը կընդդիմանա տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Բանակը կատարելու է այն, ինչ որոշի քաղաքական իշխանությունը»: