22/09/2017 09:20
Գոռ Վարդանյանը քաղաքապետի անունից տրոհումներ է սկսել. «Ժամանակ»
Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են կուտակվել մութ ամպեր։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սպորտի և երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիայի ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ։
Թերթի տեղեկություններով՝ այս թիվը աճելու միտում ունի։ Ըստ ֆեդերացիաների ղեկավարների՝ քաղաքապետի խորհրդականի գործունեությունը ոչ թե սպորտային խնդիրներին լուծում գտնելն է, այլ՝ քայքայումը։ Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք և այդ բոլորը անում է քաղաքապետի անունից։