22/09/2017 09:31
Սոցապ նախարարության 35 աշխատակից գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի հետևանքով գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ին: Բացի այս` «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին է միանալու «Հանգրվան»-ը: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն»ՊՈԱԿ-ը լուծարվելու է:
Ըստ նախարարության` պետական բյուջեից նշված կազմակերպություններին հատկացվող միջոցները հնարավորություն չեն տալիս լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Բացի այս` կազմակերպությունների գործառույթներն ունեն համանման ուղղվածություն, ինչի պատճառով էլ որոշվել է կազմակերպությունները իրար միացնել: