22/09/2017 13:43
Լապշինը նշել է, թե որ երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել իր գործով
Ո՞ր երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով քննության ընթացքում: Այս մասին պատմել է բլոգերը puerrtto.livejournal.com իր էջում: Մասնավորապես նա գրել է.
«Ուսումնասիրելով իմ գործի՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հավաքած նյութերը՝ ես մեծ հետաքրքրությամբ ուշադրություն է դարձրել օտար երկրների հետ նրանց նամակագրությանը, որոնց Ադրբեջանը դիմել է «բլոգեր Լապշինի հանցագործությունների» հետաքննության հարցում օգնության խնդրանքով: Ադրբեջանը դիմել է 8 երկրի՝ Բելառուսին, Ռուսաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Իսրայելին, Թուրքիային և Իրանին: Երկրների ցանկից արդեն կարելի է ապշել, քանի որ ի՞նչ կապ ունի այստեղ 2011 թվականին Ղարաբաղ այցելության հետ Մոլդովան կամ Իսրայելը: Ւնչպես պարզ է դարձել իմ նախկին գրառումներից, խելամիտ իմաստ փնտրել հարկավոր չէ: Համառոտ թվարկեմ, թե ինչ տեղեկատվություն են այդ երկրները տրամադրել Ադրբեջանի հարցումներին:
Երկրները, որոնք Ադրբեջանին ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրել.
1. Իսրայելը նույնիսկ ձևական պատասխան չի ուղարկել
2. Ռուսաստանը պատասխանել է, որ հարցումի ձևը սխալ է
3. Իրանն, ինչպես և Իսրայելը նույնիսկ չի էլ պատասխանել:
Երկրներ, որոնք սահմանափակ չափով ձևական պատասխաններ են տավել.
4. Մոլդովան (իմ մուտքն ու ելքը երկրից)
5. Թուրքիան (մուտքն ու ելքը):
Երկրներ, որոնք հնարավոր ամեն ինչ են ուղարկել, նույնիսկ այն, ինչ նրանցից չեն խնդրել.
6. Բելառուս (տրամադրել է մուտքի և ելքի մասին տեղեկություններ, ինչպես նաև փաստաթղթեր Մինսկի մեկուսարանից)
7. Ուկրաինա (քաղաքացիության ստացման մասին տեղեկություն, անձնական տվյալներ, մուտքեր և ելքեր, հարևանների արձագանքներ՝ հաշվի առնելով, որ ես երբեք չեմ ապրել Ուկրաինայում)
8. Վրաստան (տեղեկություններ է տրամադրել հայ-վրացական սահմանի բոլոր հատումների, այդ թվում՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանը հատող և Լապշինին անծանոթ տասնյակ անձանց մասին տվյալներ, Բաթումում բնակարանի գնման մասին փաստաթղթեր, մուտքի և ելքի, Bank of Georgia-ում բանկային հաշվի մասին տեղեկություններ):
Երկու բառով, թե ինչ հարցումներ էր անում Ադրբեջանը.
1. Իմ մասին ամբողջ տեղեկությունն այդ երկրներից յուրաքանչյուրում (մուտք-ելք, իրավապաշտպան գործունություն, եթե իրականացնում եմ, քրեական հետապնդում, ֆիրմաների առկայություն, բանկային հաշիվներ, կնոջ և երեխաների մասին տեղեկություն)
2. Տվյալ երկրում իմ ընտանիքի անդամների մասին տեղեկություն:
Ռեզյումե
Ադրբեջանի հետ համագործակցության հարցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են այն երկրները, որոնք Ադրբեջանից նավթ և վարկեր են ստանում: Կարծում եմ նաև, որ Հայաստանի (և բոլոր մյուս երկրների) քաղաքացիները, որոնք Վրաստանում անշարժ գույք են գնում, պետք է հաշվի առնեն, որ ամբողջ տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ երկրներին, ընդ որում՝ առանց ձեր իմացության»: