22/09/2017 11:13
Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
«Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ դրանք այն երկու հարցերն են, որոնց մասին խոսվելու է Մամեդյարովի հետ։