22/09/2017 12:46
Գոռ Վարդանյանը՝ իր գլխավերևում մութ ամպեր կուտակվելու մասին
Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը համաձայն չէ այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե իր գլխավերում մութ ամպեր են կուտակվել:
«Ինձ համար անծանոթ բան է, չեմ հասկանում՝ ինչու են նման բան գրել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոռ Վարդանյանը:
«Ժամանակ»-ն այսօր գրել էր, որ Սպորտի և երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիայի ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ։ Ավելին, ըստ աղբյուրի, այս թիվը աճելու միտում ունի: Ըստ աղբյուրի, Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք և այդ բոլորը անում է քաղաքապետի անունից:
Գոռ Վարդանյանն ասաց նաև, որ «ամեն մի տեղից դուրս եկողը ինչ-որ բան ա գրում»: Նրա խոսքով, իրենք կոնկրետ «սպորտային աշխատանքներ» են իրականացնում: «Մենք միավորում ենք ֆեդերացիաներին, համախմբում ենք, փորձում ենք այդ բոլոր նոր ասպարեզ եկած ֆեդերացիաներին բերել մի դաշտ: Ու ասեմ ձեզ, որ բավականին մեծ արդյունք ունենք այսօր», - հավելեց Գ.Վարդանյանը:
Նրա խոսքով, ֆեդերացիաները համախմբված են ու «մոտ ժամանակները դրա արդյունքը կերևա»: