22/09/2017 14:07
Նեյմարը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի խաղացողներից Կավանիի հետ միջադեպի համար
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թիմի մարզման ժամանակ ներողություն է խնդրել թիմակիցներից իր և Էդինսոն Կավանիի միջև ստեղծված կոնֆլիկտի համար: Ֆուտբոլիստների միջև հաշտեցման միջնորդը եղել է փարիզյան ակումբի ավագ, պաշտպան Տիագո Սիլվան, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով L'Équipe-ին:
Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի ՊՍԺ-«Լիոն» (2:0) խաղի ընթացքում Նեյմարը և Կավանին տարաձայնություններ են ունեցել 11 մետրանոցն ու տուգանային հարվածներն իրացնելու հարցում: Եվրոպական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ խաղից հետո հանդերձարանում բրազիլացին և ուրուգվայցին բախում են ունեցել: Բացի այդ, Իսպանիայում հաղորդել էին, թե Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Կավանիի տրանսֆերը: