22/09/2017 15:22
Անաստասիա Ուշակովան որպես մենակատար հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին
Հոկտեմբերի 10-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Համերգի ծրագրում ընդգրկված են Պագանինիի «Վարիացիաներ Մովսեսը Եգիպտոսում թեմայով», Չայկովսկու «Նոկտյուրն թիվ. 4» և Բոկերինիի Թավջութակի կոնցերտը:
Որպես մենակատար հանդես կգա Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի «թավջութակ» անվանակարգում առաջին մրցանակակիր, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Անաստասիա Ուշակովան՝ Ռուսաստանից:
Ա.Ուշակովան բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Չեխիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա հանդիսանում է նաև Չայկովսկու անվան Միջազգային երիտասարդական փառատոնի նախաձեռնողը, կազմակերպիչը և մասնակիցը: