23/09/2017 09:20
Գարնանը մսի գինը կթանկանա 5000 դրամի չափով. «Ժամանակ»
Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում։ Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ։
«Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք։ Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչև 5000 դրամ», - գրել է «Ժամանակ»-ը։