23/09/2017 09:07
Նյու Յորքում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ավելի վաղ, Է.Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Կողմերը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։