23/09/2017 18:48
Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:
Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել ու գնահատանքի խոսքեր է հղել անվանի արտիստին:
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով: