23/09/2017 11:35
Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում հայ ըմբշամարտիկը չեմպիոն է դարձել
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն՝ հաղթելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Կիյանկինին, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Արմեն Հակոբյանը (71 կգ), եզրափակչում զիջելով ռուս Ադամ Կուրակին, նվաճել է արծաթե մեդալ:
Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին և ավարտվելու է այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ոճի հավաքականը առաջնությանը մասնակցել է Վազգեն Խաչատրյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Արման Բաղդասարյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Արգիշտի Աբգարյան (85 կգ), Վաղարշակ Մինասյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ) կազմով: