25/09/2017 12:04
Քրեական գործերը մնացել են առանց քննության. Երկու դատավոր գործուղվում է Էրեբունի և Նորբարաշեն վարչական շրջանի դատարան
Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը սեպտեմμերի 25-ից վեց ամիս ժամկետով գործուղվում են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտից:
Մկրտումյանն այդպիսի որոշմամբ, բավարարել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Օհանյանը միջնորդությունը, որը նա ներկայացրել էր Հայաստանի դատարանների նախագահների խորհրդին:
Դատարանի նախագահի միջնորդության մեջ նշվում է հետևյալը. «Դատարանում առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 4 հաստիք` ներառյալ Դատարանի նախագահի հաստիքը:
Դատարանի նախագահը ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25Լ որոշման համաձայն, քննում է Դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի քանակից 25%-ով պակաս գործեր, այսինքն` վերջինիս հանձնվող գործերի տոկոսաչափը կազմում է 75%:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2017թ. օգոստոսի 29-ի թիվ 19Ա որոշմամբ, Դատարանի քրեական մասնագիտացում ունեցող դատավոր Արտուշ Գաμրիելյանի անուն-ազգանունը սույն թվականի օգոստոսի 30-ից մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ հանվել է գործերի բաշխման ցանկից` հաշվի առնելով վերջինիս վարույթում առանձնակի μարդության գործերի առկայությունը:
Դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մյուս դատավորը` Աննա Դանիբեկյանը, 31.08.2017թ.-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, հետևաբար, վերջինիս անունը-ազգանունը, համաձայն ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի, նույնպես տվյալ պահին հանված է գործերի μաշխման ցանկից:
Ներկայումս Դատարանում քրեական մասնագիտացում ունեցող թվով 4 դատավորներից միայն դատավոր Վարդան Գրիգորյանին հանձնվող գործերի տոկոսաչափն է կազմում 100%, ինչն էականորեն ավելացնում է վերջինիս հանձնվող գործերի քանակը և լրացուցիչ անհամաչափ ծանրաμեռնվածություն է ստեղծում տվյալ դատավորի համար:
2017 թվականի ընթացքում, օգոստոսի 29-ի դրությամբ Դատարանում ստացվել և մուտքագրվել է 84 քրեական գործ` 139 անձի վերաբերյալ, ինչպես նաև 2016 թվականից փոխանցվել է 72 քրեական գործ` 134 անձի վերաμերյալ. ընդհանուր առմամբ` 156 քրեական գործ` 273 անձի վերաμերյալ:
Դատարանի վարույթում առկա են հասարակական հնչեղություն ստացած, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաμերյալ այլ քրեական գործեր, որոնք վերաμերում են 2016թ. հուլիս ամսին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, 2016թ. հուլիս ամսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքները զավթելու և պահելու դեպքերին, ՀՀ ԱՆ ՔՎ ՙՆուμարաշեն՚ ՔԿՀ-ում բռնության գործադրմամμ և գույքի վնասմամμ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին և այլն:
Դատարանի կողմից սպասարկվող վարչական տարածքում ՀՀ ԱՆ ՔՎ «Նուμարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների առկայության հանգամանքով պայմանավորված` Դատարանի կողմից քննվել և այժմ Դատարանի վարույթում առկա են նշված քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաև պատիժ կրող դատապարտյալների կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդություններ:
Դատարանի կողմից ստացվում են հարկադիր բուժման տեսակի փոփոխության վերաբերյալ, պատիժը փոփոխելու, հետաձգելու, պատժից ազատելու վերաμերյալ, ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից ստացված այլ երկրների դատավճիռները ՀՀ տարածքում ճանաչելու և համապատասխանեցնելու մասին μազմաթիվ միջնորդություններ, ինչպես նաև` դատապարտյալների կողմից ՀՀ ԱՆ ՔՎ ՔԿՀ վարչակազմերի գործողությունների դեմ բողոքներով և անկախ հանձնաժողովի կողմից կայացված որոշումների դեմ բողոքներով բազմաթիվ դիմում-բողոքներ:
ՀՀ ԱՆ «Նուμարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալների կողմից կատարված նոր հանցագործությունների վերաμերյալ քրեական գործերը հիմնականում նույնպես քննվում են Դատարանի կողմից:
Վերոգրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հանգամանքը, Դատարանի նախագահը խնդրել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աջակցությունը` Դատարան քրեական մասնագիտացում ունեցող դատավոր(ներ) գործուղելու հարցում:
Բացի այդ, Դատարանի նախագահը ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահին 22.09.2017թ. ներկայացրած լրացուցիչ գրությամբ ևս մեկ անգամ տեղեկացնելով
ողջ վերոգրյալի մասին, հայտնել է, որ Դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, 22.09.2017թ.-ից կրկին գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, որի կապակցությամμ վերջինիս անունը-ազգանունը, համաձայն ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի, տվյալ պահին հանված է գործերի բաշխման ցանկից»:
Դատավորներ Արտակ Թադևոսյանը և Մեսրոպ Մակյանը ներկայացված միջնորդությանը, ըստ աղբյուրի, տվել են իրենց համաձայնությունը: