25/09/2017 20:30
Դե Խեան բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ակումբում մնալու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիթ դե Խեան կարող է երկարաձգել պայմանագիրն անգլիացիների հետ: Նրա գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով The Independet-ին:
«ՄՅու»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ևս կողմ է Խեայի ակումբում մնալուն: Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից»՝ 25 մլն եվրոյով: