25/09/2017 11:37
ՊՍԺ-ն Կավանիին 1 մլն եվրո է առաջարկել 11-մետրանոցն իրացնելու իրավունքը Նեյմարին տալու համար
ՊՍԺ-ի նախագահ Նասեր-Ալ-Խելայիֆին թիմի հարձակվող Էդինսոն Կավանիին 1 մլն եվրոյի չափ լրացուցիչ բոնուս է առաջարկել, որպեսզի ուրուգվայցին 11-մետրանոցն իրացնելու իրավունքը զիջի Նեյմարին, հայտնում է Championat.com-ըч հղում անելով El Pais-ը:
Կավանին մերժել է այս առաջարկը` հայտարարելով, որ իրեն գումար պետք չէ և որ ինքը կարժանանա 11-մետրանոցների հաստիքային իրացնողը լինելու իրավունքին:
Աղբյուրի փոխանցմամբ, Ալ-Խելայիֆին իր խորհրդատուներին ուղարկել է նաև Նեյմարի մոտ: Նրանք պետք է համոզեին բրազիլացուն հրաժարվել 11-մետրանոցն իրացնողի դերից, եթե Կավանիի հետ բանակցությունները չստացվեն: Սակայն, բրազիլացին չի ընկալել իրեն ներկայացված փաստարկները և դժգոհ է մնացել այդ զրույցից: