25/09/2017 10:47
Արցախում վեց նոր նախարար է նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել կառավարության կազմում։
Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանին կփոխարինի Նարինե Աղաբալյանը։
Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությունը կվերափոխվի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության։ Այստեղ նախարար է նշանակվել էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Կարեն Միրզոյանին կփոխարինի Մասիս Մայիլյանը։
Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին կփոխարինի Գրիգորի Մարտիրոսյանը։
Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի փոխարեն նախարար է նշանակվել Ժիրայր Միրզոյանը։
Նախագահի հրամանագրով էկոնոմիկայի նախարարությունը վերափոխվել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության։ Այստեղ Անդրանիկ Խաչատրյանին կփոխարինի Լևոն Գրիգորյանը։