Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար. Պապին Պողոսյանը Հայաստանում է

25/09/2017 19:31

Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար. Պապին Պողոսյանը Հայաստանում է


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում այս օրերին Մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում են գտնվում տարիներ շարունակ դրսում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետներից շատերը: 13 տարվա բացակայությունից հետո Հայաստան է ժամանել նաև երգիչ Պապին Պողոսյանը, ում կատարմամբ «Երևանի սիրուն աղջիկ»-ը շարունակում է մնալ հայուհուն՝ բոլոր ժամանակներում ամենաբնութագրող երգը:

Aysor.am-ի հետ զրույցում երգիչն անդրադարձել է Հայաստանից հեռանալու պատճառներին, 13 տարի անց՝ վերադարձին, թոռնիկների հետ հանդիպմանն ու մանկության հիշողություններին:

- Պարոն Պողոսյան, արդեն 10 օր է՝ Հայաստանում եք: Ինչպե՞ս եք անցկացրել այդ օրերը:

- Անընդհատ համերգային ծրագրեր են լինում. ամսի 20-ին մասնակցեցի «Նաիրի» փառատոնին, հոկտեմբերի 3-ին էլ «Գիրկդ բաց, քեզ մոտ ենք գալիս» խորագրով համերգ է կայանալու, որին մասնակցելու են սփյուռքից ժամանած երգիչներն ու այստեղի կատարողներից մի քանիսը: Ու որ ամենակարևորն է՝ 13 տարի աղջկաս, թոռնիկներիս չէի տեսել, եկել եմ նրանց հանդիպելու…

- Եվ ինչպիսի՞ն էր հանդիպումը 13 տարի անց:

- Շատ էմոցիոնալ: Արդեն մեծացել, հարսնացու են դարձել (ժպտում է՝ հեղ.):

- Ո՞ւմ հետ եք եկել, երկարաժամկե՞տ այցելություն է:

- Կնոջս հետ եմ եկել, ով գրեթե 30 տարի եղել է Մերանգուլյանի անվան անսամբլի քանոնահարուհին: Հոկտեմբերի 15-ին վերադառնալու ենք ԱՄՆ:

- Մնացյալ 20 օրն ինչպե՞ս եք անցկացնելու:

- Ուզում եմ հիմնականում հարազատներիս միջավայրում լինել, մանկությանս վայրերն այցելել, կարոտս առնել: Այստեղ շատ բարեկամներ, ընկերներ ունեմ, որոնց պետք է անպայման հանդիպեմ. Մերանգուլյանի անվան անսամբլի բոլոր երաժիշտներն են ընկերներս, նաև երգիչներ, արվեստագետներ, որոնց հետ պետք է հիշենք մեր անցած օրերը, տարիները:

- ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ եք Հայաստան եկել: Ինչո՞վ էր պայմանավորված երկարատև բացակայությունը:

- Այնտեղի իրավաբաններն այնքան էլ ճիշտ մոտեցում չէին ցուցաբերել թղթաբանությանը, ինչի պատճառով էլ ձգձգվեց գալս: Հետո էլ որդիս գրին քարտ շահեց ու եկավ ԱՄՆ, զբաղվածությունս էլ ավելի մեծացավ, ու, փաստորեն, 13 տարի ձգձգվեց:

- Այժմ ԱՄՆ-ի քաղաքացի՞ եք:

- Ո՛չ, բայց վերջերս գրին քարտ ստացա, որն ինձ հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել, Հայաստան գալ ու գնալ: Կարծում եմ՝ 5-6 տարի հետո քաղաքացիությանս հարցն էլ կլուծվի:

- Հատկապես վերջին տարիներին արվեստի բնագավառում գործող մարդկանց Միացյալ Նահանգները շատ է գրավում: Դուք Հայաստանում կայացած, ճանաչված երգիչ էիք, ի՞նչը պատճառ դարձավ մեկնել հայրենիքից: Արդյոք այնտեղ ապրելն առավել հեշտ ու հետաքրքիր է:

- Գիտեք, ամեն մեկն այնտեղ գնալու իր հիմնավորված պատճառներն ունի: Կան մարդիկ, որոնց ճակատագիրն է տանում, կան այնպիսիք էլ, ովքեր ամբողջ կյանքում նպատակ են ունենում գնալ և ի վերջո իրագործում են… Ճիշտն ասած, անձամբ ես սկզբում համերգային ծրագրով մեկնելով, հետագայի համար բավականին առաջարկներ ստացա: Պայմանագիր կնքեցի ու մնացի: Տղայիս գալուց հետո որոշեցի ոտքս մի քիչ էլ «կախ գցել», որ հասկանամ՝ նա ուզո՞ւմ է մնալ ԱՄՆ-ում, հավանո՞ւմ է երկիրը: Հավանեց, հիմա երկքաղաքացի է: Ինքն էլ երաժիշտ է, ու հիմա առավել ակտիվ է զբաղվում իր գործունեությամբ: Բայց Հայաստանի հետ կապը չի պասիվացնի, միշտ էլ կգա ու կգնա:

- Իր ընտանի՞քն ունի:

- Այո՛, Հայաստանում էր ամուսնացել, երկու զավակ ունի: Իր կինն ԱՄՆ-ում բժշկական կրթություն ստացավ:

- Ձեր դստեր ընտանիքը պատրաստվո՞ւմ է Ձեզ միանալ:

- Չէ, իրենք ցանկություն չունեն այստեղից հեռանալու: Փառք Աստծո, իմ թղթաբանական հարցերը լուծված են, ու մենք հաճախ կլինենք Հայաստանում, գուցե՝ 2-3 ամիսը մեկ:

- Բնակվում եք Գլենդելում, բացի երգարվեստից, ի՞նչ զբաղվածություն ունեք այնտեղ:

- Ինչպես միշտ՝ համերգային գործունեությամբ եմ զբաղված, և՛ նախկինում, և՛ հիմա հրավերներ ունեմ տարբեր երկրներից: Ու եթե այն ժամանակ դրսի հրավերներն ընդունելու հնարավորություն չունեի, ապա հիմա սիրով եմ ընդունում այդ առաջարկները:  Այնտեղի մեր հայ փոքրիկներին կրթում, սովորեցնում եմ մաքուր հայերեն երգել, շատ աշակերտներ ունեմ:

- Հայ ընկերներ ունե՞ք Նահանգներում:

- Իհարկե: Շատ մտերիմ ընկերներ ենք Լևոն Շարաֆյանի հետ, մի քանի օրվա տարբերությամբ էլ Հայաստան եկանք (ժպտում է՝ հեղ.): Ընկերություն էինք անում նաև մաեստրոյի՝ Կոնստանտին Օրբելյանի (դիրիժոր, երգահան՝ հեղ.) հետ: Մեր ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ էլ մտերիմ ենք:

- Հայաստանում մենահամերգ ունենալու մասին չե՞ք մտածում:

- Աստված առաջ, հաջորդ տարի կմտածեմ այդ մասին… Այս տարի 65 ամյակս էր, ու արդեն 45 տարի է՝ բեմում եմ: Հուսով եմ՝ կառավարությունը, նախարարությունն ինչ-որ բան կձեռնարկեն, կաջակցեն ու ես կկարողանամ համերգներով հանդես գալ ոչ միայն մայրաքաղաքում, այլև՝ տարբեր մարզերում:

- Պարոն Պողոսյան, Հայաստանում Ձեր բնակարանը պահպանվո՞ւմ է, թե հյուրընկալվել եք հարազատներին:

- Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար: Վարձով ապրելն այնտեղ շատ բարդ է, վարձն անընդհատ թանկանում է: Իսկ այստեղ հայրական օջախ ունեմ, հարազատներիս 90 տոկոսն այստեղ են:

- Հայաստան գալով 13 տարի անց՝ ինչպիսի՞ Հայաստան, Երևան հայտնաբերեցիք:

- Դեռ չեմ հասցրել շատ տեղերում լինել, բայց պետք է նկատեմ, որ բավականին դրական փոփոխություններ կան: Շատ գեղեցիկ էր Հյուսիսային պողոտան: Միայն թե կցանկանայի, որ նմանատիպ գեղեցիկ շինություններ ամբողջ քաղաքում լինեն, որպեսզի համահունչ լինի… Փոփոխությունների մեջ կա մի բան, որն ինձ զարմացնում է. մեքենաներն են շատ-շատ, ինչը դժվարացնում է վարելը:

- Երեք օր առաջ անկախության տոնն էինք նշում: Հայաստանն արդեն 26-ամյա անկախ պետություն է: Ըստ Ձեզ՝ որոնք ենք այս 26 տարիների գլխավոր ձեռքբերումներն ու բացթողումները:

- Անկախությունը բոլորիս համար իսկապես հպարտություն, մեծ իրադարձություն է: Իհարկե, պատերազմ, դժվարություններ, մութ ու ցուրտ տարիներ ենք տեսել, բայց հիմա այդ ամենն անցյալում է, պետք է կարողանանք փայփայել ու պահպանել: Մնում է հաղթահարել տնտեսական դժվարությունն ու այնպես անել, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ ապրի: Հուսով եմ՝ լուծելի խնդիր է: Անկախ նրանից, թե որտեղ կլինենք, հայրենիքը մեր մի մասնիկն է, որից չենք կարող ո՛չ հրաժարվել, ո՛չ էլ մոռանալ: Այն, ինչ կա իմ երկրի մեջ, չկա աշխարհում ոչ մի տեղ: Որքան մարդկանց հոգսերը քչանան, այնքան շատ ժպիտ կտեսնենք

- Զրույցի սկզբում նշեցիք, որ ցանկանում եք այցելել այն վայրերը, որտեղ անցել է Ձեր մանկությունը: Որտեղի՞ մասին է խոսքը:

- Մանկությունս անցել է և՛ Երևան քաղաքում, և՛ քաղաքին կպած Գեղանիստ գյուղում, որտեղ էլ ավարտել եմ դպրոցը: Ծնողներս Գեղանիստում են ապրել:

- Պարոն Պողոսյան, նկատե՞լ եք, մարդիկ նույն ջերմությա՞մբ են Ձեզ դիմավորում: Երբ դրսում տեսնում են, ճանաչո՞ւմ են, մոտենո՞ւմ են, նկարվո՞ւմ:

- Հավատացեք՝ նույն ջերմությամբ են պարուրված: Մի քանի օր առաջ տաքսիով Օպերայի տարածք էի գնացել, պատուհանը բաց էր, մեքենայից դեռ չիջած՝ երիտասարդ մի զույգ մոտեցավ ու ջերմ խոսքեր ասաց ինձ: Ամեն քայլափոխի են ճանաչում՝ սկսած օդանավակայանից: Դժվարությունների մեջ անգամ մարդիկ շարունակում են մնալ ուշադիր ու ջերմ: Ես շատ եմ սիրում իմ ազգին, ժողովրդին, հայրենիքս: Ուզում եմ բոլորի դեմքին միայն ու միայն ժպիտ տեսնեմ, խաղաղություն լինի: Տա Աստված՝ արտագաղթը քչանա…
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում Այսօր, 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել Այսօր, 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին Այսօր, 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա Այսօր, 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն Այսօր, 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը