26/09/2017 09:56
Ամատունի Վիրաբյանը իր բարեկամներին պաշտոններ է նվիրում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ՝ եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:
«Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել», - թերթի հետ զրուցում ասել է Ամատունի Վիրաբյանը:
Հարցին՝ Իսահակ Վիրաբյանը որտե՞ղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանը պատասխանել է, որ Իսահակ Վիրաբյանը Երևանում է աշխատում: