26/09/2017 13:27
Սևանի ջուրը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն էր. Արծվիկ Մինասյան
Սևանից ջրառը իրականացվել է նախատեսված գրաֆիկին համապատասխան և սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Այս պահին որևէ ջրառ չի նախատեսվում: Ներկայումս Սևանի ջուրը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն էր», - ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա պայմանավորված է հիմնանականում եղեանակային պայմաններով, քանի որ գոլորշիացումն ավելի մեծ է եղել:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց նաև, որ ավելի մեծ ծավալի ջրառ վերցնելու հիմք չկա և չի արձանագրվելու:
2017 թվականի համար Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման ջրաքանակը սահմանվել է մինչև 270 մլն.3 մետր: