26/09/2017 19:20
Մխիթարյան. Կարծում եմ, որ վաղը հայ երկրպագուները կգան ինձ աջակցելու
«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոսկվայում կայանալիք ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին, փոխանցում է Championat.com-ը:
«Նախորդ մրցաշրջանում խաղում էինք Ռոստովում, հաճելի էր տեսնել հայ երկրպագուների: Կարծում եմ, որ վաղը նրանք նույնպես կգան ինձ աջակցելու: Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց ուրախացնեմ և գոլ խփեմ:
Այն, որ ԲԿՄԱ-ն հաղթել է «Բենֆիկային», խոսում է նրա մասին, որ նրանք ուժեղ մրցակից են: Հետևում եմ ռուսական ֆուտբոլին և կարող եմ ասել, որ այս տարի ԲԿՄԱ-ն այնպիսին չէ, ինչ նախկինում: Որպես թիմ բանակայիններն ավելի ուժեղ են, քան նախորդ տարիներին», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է Championat.com-ի թղթակից Պոլինա Կուիմովան: