26/09/2017 11:18
ԵՄ-ի կողմից 5 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրվելու՝ ճանապարհների անվտանգությունն ամրապնդելու համար. Վահան Մարտիրոսյան
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով մեկ տարվա աշխատանքները՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հանրապետության տարածքում տեղադրվել են 1000-ից ավելի ճանապարհային նշաններ: Ճանապարհային անվտանգության հարցը կարևորում են նաև միջազգային կառույցները: Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված 5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրումը», - ասաց Վահան Մարտիրոսյանը: