26/09/2017 11:52
Իրան-Հայաստան երկաթգծի մասին նախարարը փակագծեր է բացել
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախարարության մեկ տարվա աշխատանքները, անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծին, ներկայացնելով, որ Հայաստանը պայմանագիր ունի արտասահմանյան ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի շինարարարկան աշխատանքները կատարելու համար:
«Ես երկու անգամ հանդիպել եմ ընկերության տնօրենի հետ, ներկայացրել եմ մեր պահանջները: Եթե չկատարեն մեր պահանջները, Հայաստանը կվերանայի պայմանագիրը», - հայտարարեց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նաև բացեց փակագծերը. «Դա «Ռասիա ՖԶԵ» ընկերությունն է»: